Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Ռուսաստանը խաթարել է Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու ԱՄՆ-ի պլանները

Ռուսաստանը խաթարել է Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու ԱՄՆ-ի պլանները
05.10.2015 | 12:35

Ռուսական իշխանությունները խաթարել են Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու ԱՄՆ-ի պլանները՝ գրում է Financial Times -ը։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան մոտ է եղել ոչ թռիչքային գոտի սահմանելու համաձայնության կնքմանը՝ հորդանանյան և թուրքական առաջարկների հիման վրա, որոնցով պետք է վերջ դրվեր Սիրիայի հյուսիսում ու հարավում քաղաքացիական անձանց ռմբակոծություններին։ «Իրադարձությունների հիմնական պատճառը քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունն է, ինչին մենք կկարողանայինք հասնել ոչ թռիչքային գոտու ստեղծման միջոցով»,- նշում է դիվանագետներից մեկը։
Աղբյուրները նաև ենթադրում են, որ հենց այդ պլաններն են եղել Ռուսաստանի՝ Սիրիայում արագ ռազմական միջամտություն իրականացնելու պատճառը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային կոալիցիան պլանավորում է ակտիվացնել պայքարն ԻՊ-ի դեմ։

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ